Երևանի բոլոր պոլիկլինիկաները հանգստյան օրերին կաշխատեն. պատճառը կարմրուկն է
Երևանի բոլոր պոլիկլինիկաներում շաբաթ և կիրակի օրերին ժամը 10։00–ից մինչև 17։00–ը հատուկ հերթապահություն է սահմանվել` հանրապետությունում կարմրուկի դեպքերի հետ կապված։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը։