Միրզոյանը կընդունի Թուրքիայի հրավերն ու կմեկնի Անթալիա
Հայաստանի ու Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումների արգելքի վերացումը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դրական քայլ է համարում։ Այս մասին նախարար Միրզոյանը հայտնեց այսօր ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ։