Նախատեսվում է ԱՊՊԱ չունենալու տուգանքները նվազեցնել մի քանի անգամ
Հայաստանում անհրաժեշտ է 2-4 անգամ նվազեցնել ԱՊՊԱ չունենալու տուգանքները։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հունիսի 14-ին ասել է օրենսդրական նախաձեռնության համահեղինակ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։