Последние новости

вступительная сцена

2022-04-14 08:05

Մխիթարյան․ Գիտությամբ զբաղվող մարդիկ պետք է կապված լինեն բանակի հետ

Հիմա շատ երիտասարդներ խուսափում են ծառայությունից տարբեր պատճառներով ու ձևերով, մինչդեռ կրթական հիմքով տարկետում ունեցող քաղաքացիների համար զորակոչի ենթակա լինելու տարիքային շեմը բարձրացնելը հնարավորություն կտա օժտված և գերազանց առաջադիմությամբ երիտասարդներին շարունակել ուսումը մագիստրատուրայում և ասպիրանտուրայում` հետագա տարիներին օգուտ բերելով ՀՀ տնտեսությանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով կրթական հիմքով տարկետում ունեցող քաղաքացիների համար զորակոչի ենթակա տարիքային շեմը բարձրացնելու մասին, ասաց կրթական հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը։