Ամբողջ Գերմանիայում ավտոբուսների, տրամվայների և մետրոյի վարորդները գործադուլ են հայտարարել
Գերմանիայում փետրվարի 2-ին գրեթե ողջ երկրում տեղի են ունենում քաղաքային հասարակական տրանսպորտի աշխատողների գործադուլներ։ Գործադուլին մասնակցում են ավտոբուսների, տրամվայների և մետրոյի վարորդները։ Գործադուլը տեղի է ունենում բոլոր դաշնային նահանգներում, բացառությամբ Բավարիայի։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։