Ռիխտեր․ Գերմանիան տարբեր հարթակներում դատապարտել է Ադրբեջանի ռազմական ագրեսիաները
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը և հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը, որոնք նաև ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամներ են, հոկտեմբերի 31-ին ընդունել են Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերին: