Ադրբեջանցիները կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող արցախցու ուղղությամբ
Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում մայիսի 5-ին ժամը 10:55-ին հաղորդում է ստացվել, որ Վարդաձոր գյուղի վարչական տարածքում, երբ Ա. Վահանյանը տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ է իրականացրել, ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նրա ուղղությամբ: