Լավրով․ Եռակողմ հայտարարությունները մնում են խնդիրների լուծման բանալին
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները շարունակում են մնալ տարածաշրջանում իրադրության կարգավորման բանալին: Այս մասին այսօր հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։