Последние новости

перечень фактов

2024-08-27 14:47

«Լույս» հիմնադրամը վերլուծել է 2024 թվականի պետբյուջեն

2023 թվականի տնտեսական աճը նախորդ տարվա դրական գործոնների պահպանման արդյունք է։ Սակայն, եթե տարեսկզբին տնտեսական աճը բավական բարձր էր, ապա երկրորդ կիսամյակում, սկսած հունիս - հուլիս ամիսներից, տնտեսական ակտիվության աճի տեմպերը դանդաղել են՝ կազմելով շուրջ 6 տոկոս: Եթե աճի դանդաղման միտումը շարունակվի, ապա 2024 թվին 7 տոկոս թիրախին հասնելը կարող է հայտնվել սպառնալիքի տակ, ինչը կհանգեցնի բյուջեի կատարմանն առնչվող դժվարությունների, քանի որ հարկային մուտքերը ևս կկրճատվեն։ Այդ մասին ասվում է «Լույս» հիմնադրամի փորձագետների կողմից ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի վերլուծության մեջ։