Շուրջ 800 բեռնատար կա սահմանին. ՀՀ–ն փորձում է լուծել Լարսում ի հայտ եկած խնդիրը
Շուրջ 300 հայկական բեռնատար է մնացել վրացական կողմում՝ «Վերին Լարս» անցակետի ուղղությամբ, ևս 500-ն էլ ռուսական կողմում են` Վրաստան մեկնելու սպասումով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը։