Պարսից ծոցի երկրներում հայ համայնքի թվաքանակը գնալով կրճատվում է
Այսօրվա պայմաններում կարևոր է հասկանալ, թե ինչպես են ապրում Պարսից ծոցի երկրներում հայկական համայնքները, ինչ փոփոխություններ են կրում, զարգացման ինչ հեռանկարներ կան։ Այս մասին հուլիսի 4-ին Երևանում «Պարսից ծոցի արաբական երկրները և հայկական համայնքները. Միտումներ և խնդիրներ» թեմայով միջազգային համաժողովում հայտարարեց տնտեսական գիտությունների դոկտոր, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Յուրի Սուվարյանը։