Կան բուհեր, որ ընդհանրապես դիմորդներ չեն ունեցել. ԳԹԿ փոխտնօրենն ամփոփեց ընդունելությունը
Այս տարի ՀՀ բուհերում թափուր է մնացել 15 000-ից ավելի տեղ` հիմնականում ոչ պետական բուհերում։ Ավելին, կան բուհեր, որ նույնիսկ դիմորդներ չեն ունեցել։ Sputnik Արմենիա մուլտիմեդիան մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց ԳԹԿ կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։