«Հետք»․ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը տուն է գնել ԱՄՆ-ում․ արժեքը՝ 584 հազար 950 ԱՄՆ դոլար
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը կնոջ հետ համատեղ տուն է գնել Ամերիկայի Միացյալ նահանգների Մերիսվիլ քաղաքում: Պաշտոնյայի հայտարարագրի համաձայն՝ գործարքը կայացել է 2021թ.-ի մայիսին, իսկ անշարժ գույքի արժեքը կազմել է 584 հազար 950 ԱՄՆ դոլար, գրում է «Հետք»-ը: