«Բոլորը բացի մեզանից»․ Քաղաքապետարանում գտել են ձյան առաջին օրն առաջացած տրանսպորտի կոլապսի «մեղավորներին»
Երևանի քաղաքապետարանը պատրաստ էր առատ տեղումներին, բայց, չնայած դրան, մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում՝ Արաբկիր, Աջափնյակ, Կենտրոն, Ավան, Նոր Նորք և Զեյթուն, խնդիրներ են առաջացել, որոնք պայմանավորված են եղել, մասնավորապես, նրանով, որ ձնամաքրման սարքավորումները հայտնվել էին խցանման մեջ։ Այս մասին փետրվարի 24-ին կայացած խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ մեկնաբանելով առատ ձյան պատճառով քաղաքում առաջացած երթևեկության կոլապսը։