Կոնստանտին Զատուլին․ Հայաստանը ցուցադրաբար չի վճարում ՀԱՊԿ-ին իր անդամավճարները
Հայաստանը իր պարտավորությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առջև ցուցադրաբար չի կատարում։ «Газета.Ru»-ին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։