«Հիմա կրկին կեղծ թեզ է դաշտ նետվել, ինչպես 2020-ին, որ ընդդիմադիրները լռեն, որ հանկարծ վտանգ չլինի… Հիմա էլի նույն վիճակն է՝ լռեցնում են բոլորին՝ ասելով, որ իբր թե դա կվտանգի Բաքվում գտնվող մեր ռազմաքաղաքական ղեկավարության ու մյուս գերիների կյանքը: Ինձ համար դա ընկալելի չէ: Իմ աչքի առաջ է մեր գործընկերը՝ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Ես վստահ եմ, և դա ասել եմ իմ գործընկերներին, որ եթե հնարավորություն ունենար պարոն Իշխանյանը մեզ էնտեղից ուղերձ հղելու, ասելու էր՝ ամոթ է, որ դուք լուռ ու մունջ նստել եք, ամոթ է, որ չեք պայքարում»,- «Առավոտ»-ի փոխանցմամբ՝ «Հայելի» ակումբում ասել է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: