Բորել․ Հայաստանում ստեղծված իրավիճակը պահանջում է մեր վճռական աջակցությունը
Հայաստանում ստեղծված իրավիճակը պահանջում է ԵՄ-ի վճռական աջակցությունը։ ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։