Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ․ ՏԵՂԻ ՄԻՋԱԴԵՊԸ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՌԵՆՏԳԵՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆ Է
Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով միջադեպերը հազվադեպ չեն, բայց Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպը (բնակավայրը գտնվում է Գորիս քաղաքից 10 կմ և Ստեփանակերտից 80 կմ հեռավորության վրա) մեծ ուշադրություն է պահանջում։ Այսպես է կարծում ռուս քաղաքագետ-միջազգայնագետ Սերգեյ Մարկեդոնովը: