«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ԱԺ հրավիրել ԶՈՒ ղեկավար կազմին և քննարկել ստեղծված իրավիճակը
Թեև մեր պատգամավորների մի մասը գտնվում է Սյունիքի մարզում, բայց առաջարկություն ունենք ԱԺ ղեկավարությանը, հնարավորություն ընձեռել հրավիրել նաև Զինված ուժերի ղեկավար կազմին կամ իրավասու անձանց պատգամավորների հետ քննարկում իրականացնելու օրվա ընթացքում, հասկանալու իրավիճակը և նաև ինչու չէ, ԱԺ-ի անելիքների մասով: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ նիստի սկզբում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: