Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ․ ԳԼՈՒԽՆԵՐԴ ՊԱՏԻՆ ԵՔ ՏՎԵԼ՝ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ ՈՒ ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախում, կարելի է ասել, ճգնաժամը հաղթահարված է. Փարուխ գյուղում չկան ադրբեջանցիներ. նրանք գտնվում են Քարագլխի մի հատվածում և շրջափակման մեջ են, ուստի հիմա Ադրբեջանը պետք է մտածի, թե ինչպես իր զորքը դուրս բերի մեր տարածքից։ Միևնույն ժամանակ, պետք է ընդգծել, որ այս օրերին կատարվածը ևս մեկ անգամ փաստում է՝ Արցախի հարցը լուծված չէ, իսկ լուծումը լինելու է հայանպաստ, որքան էլ Ադրբեջանը, որը Ռուսաստանի հետ հարաբերություններում հատել է բոլոր կարմիր գծերը, փորձի այլ բան հայտարարել։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման պնդում արեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ հավելելով.