«Հայաստան»․ Իշխանությունները կարող են նույնիսկ վավերացնել «Շուշիի հռչակագիրը»
Մեզ եզակի հնարավորություն է ընձեռվել գործող իշխանությունների հետ հանդես գալ համատեղ հայտարարությամբ։ Այս մասին փետրվարի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Ադրբեջանի և Թուրքիայի օրենսդիր մարմինների կողմից այսպես կոչված «Շուշիի հռչակագրի» վավերացման վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը։