Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ․ Ի՞ՆՉ ԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ, ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՆՄԱՍՆ ՉԷ
Նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն մերժեց Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին սահմանապահներ տեղակայելու առաջարկը: «Ռուսաստանը չի տեղակայում սահմանապահներ հայ-ադրբեջանական սահմանին` կողմերի միջև միջազգային իրավական ակտերի և վստահության բացակայության պատճառով»,- այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը: