Առաջիկայում մեծ ակտիվություն կլինի ՀՀ-ի և Իրանի հարաբերություններում
Իրանի Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա օտարերկրյա միջամտությանը՝ խզել իր հարաբերությունները հարևան երկրների հետ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը։