Последние новости

сообщение для печати

2019-06-26 16:43

ԵՄ. Պայքարը կոռուպցիայի դեմ և վեթինգը պետք է համապատասխանեն օրենքներին և կանոններին

ԵՄ-ն աջակցում է Հայաստանում բարեփոխումների գործընթացին և շփումներ ունի ինչպես իշխանությունների, այնպես էլ քաղաքացիական հասարակության հետ: Երևանում անցումային արդարադատության համատեքստում ռեպրեսիաների զոհերի իրավունքների թեմայով քննարկմանն այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սերանոն: Քննարկումները կազմակերպվել են ԵՄ և Բաց հասարակության կողմից ֆինանսավորվող երկու ծրագրերի շրջանակում, տեղեկացնում է News.am-ը: