Պարտավորեցրել են Աշոտ Գրիգորյանին հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները
Երևանի առաջին ատյանի դատարանը նախագահությամբ դատավոր Հայարփի Զարգարյանի վճիռ է կայացրել՝ պարտավորեցնելով «Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանին հրապարակայնորեն հերքել ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի մասին զրպարտություն համարվող տեղեկությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատարանը պարտավորեցրել է Գրիգորյանին հերքումը տեղակայել մի շարք լրատվամիջոցներում։