ՀՅԴ․ Հայ եկեղեցու թիրախավորմամբ սպասարկում են թշնամական շահերը
Իշխող վարչախումբը բացահայտ արշավ է սկսել Հայ առաքելական եկեղեցու և վեհափառի դեմ այն ժամանակ, երբ հայ ժողովուրդն անվտանգային լրջագույն մարտահրավերների է դիմագրավում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ բյուրոն՝ դատապարտելով իշխանության գործելակերպն ու անվերապահ աջակցություն հայտնելով եկեղեցուն։