ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը Ուկրաինայում հրադադարը «անիրատեսական» է անվանել
Ուկրաինայում հրադադարը ներկայումս անհնար է, քանի որ Կիևը բազմիցս խախտել է էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների ժամանակավոր մորատորիումը, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ «Մենք սահմանափակ հրադադարի փորձ ունեինք էներգետիկ ենթակառուցվածքների հետ կապված, ինչը չի պահպանվել ուկրաինական կողմի կողմից: Այս պայմաններում հրադադարի մասին խոսելն այս փուլում ուղղակի անիրատեսական է»,- ասել է Նեբենզյան լրագրողներին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ խորհրդակցություններից հետո: