ԳԵՐԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ՉԿԱՐ ՖՈՐՈՒՄՈՒՄ. ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ՄԻՐԶՈՅԱՆ-ԲԱՅՐԱՄՈՎ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀՀ Սահմանադրության փոփոխությունն ուղղակի նախապայման է այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը` անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի` Թուրքիայում կայացած երկխոսությանը։