Բաբկեն Թունյան․ Քիչ ա մնում` գան մեր մեջքի վրա էլ շենք սարքեն, թող հավաքեն իրենց, չենք ստորագրելու էս փոխանցման ակտը
Երևանի Անաստաս Միկոյան 64 հասցեի 6 շենքերի բնակիչներն այսօր վաղ առավոտից փակել են Անաստաս Միկոյան փողոցը/Եղվարդի խճուղին՝ բողոքի և անհամաձայնության ձայն բարձրացնելու իրենց հետ տեղի ունեցող ապօրինությունների, անարդարությունների, կառուցապատող-բանկ-քաղաքապետարան-դատարան հանցավոր սխեմաների, կոռուպցիայի, ամենաթողության և պետության՝ սեփական քաղաքացիների հանդեպ անտարբերության վերաբերյալ: