Последние новости

обзор прессы

2025-06-05 10:54

Ի՞նչ է ԱԳՆ-ն մտածում և ձեռնարկում շենգենյան վիզաների գործընթացի բարդացման վերաբերյալ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իրավասու չէ անմիջականորեն միջամտել կամ վերահսկողություն իրականացնել ՀՀ-ում գործող դեսպանությունների կողմից ՀՀ քաղաքացիներին մուտքի վիզա տրամադրելուն: «Հյուպատոսական կապերի մասին» Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ դեսպանություններն առաջնորդվում են իրենց երկրների օրենսդրությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։