Հայաստանի Ազգային արխիվից Ադրբեջանին նյութեր են փոխանցել․ գործ է հարուցվել
Հայաստանի Ազգային արխիվից Ադրբեջանին նյութեր տրամադրելու փաստով Հայաստանի քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել։ «Փաստինֆոյի» հարցմանը պատասխանելով հայտնել են Քննչական կոմիտեից։