Ռուսաստանի հայերի միությունն անթույլատրելի է համարում Փաշինյանի խոսքերը ՀԱԵ հոգևորականների հասցեին
Ռուսաստանի հայերի միությունն անթույլատրելի է համարում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականների հասցեին հնչեցրած վիրավորական հայտարարություններն այն օրերին, երբ աշխարհի քրիստոնյաները նշում էին Տիրոջ Հարության տոնը։ Այս մասին նշվել է ՌՀԱ հայտարարությունում։