«Ազգային»-ի փոխարեն «պետական». Ընդդիմությունը քննադատեց իշխանությունների նոր նախաձեռնությունը
Հայաստանում մշակութային հաստատությունները պետք է իրենց անվանման մեջ ունենան «պետական» բառը՝ նախկին «ազգային» բառի փոխարեն։ Այս մասին սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի նիստում «Մշակույթի ոլորտում օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը։