Последние новости

прямой текст

2023-12-25 19:49

Պուտին․ ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը կօգնի արտահանմանը և Հյուսիս-Հարավ երթուղուն

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը Եվրասիական միության երկրների համար մուտք կբացի դեպի Եվրասիական տարածաշրջանի խոշորագույն և առավել զարգացած տնտեսություններից մեկի շուկա: Այս մասին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` մեկնաբանելով նիստի մեկնարկից առաջ ստորագրված համաձայնագիրը։