Միրզոյան. Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի խնդրանով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում կոչ արեց միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հայերի բնաջնջումը կանխելու համար: Նա սովն անվանեց ցեղասպանության անտեսանելի զենք` նշելով, որ այդ սպառնալիքն այսօր կախված է Լեռնային Ղարաբաղի վրա։