Զախարովան՝ Ռուսական տան հասցեին մեղադրանքների մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր՝ փետրվարի 6-ին, ամենշաբաթյա ճեպազրույցում մեկնաբանել է Բաքվում Ռուսական տան գործունեության դադարեցման հարցը և ադրբեջանական կողմի մեղադրանքները՝ ադրբեջանական լրատվամիջոցներին մեղադրելով լրտեսամոլության մեջ։