Последние новости

прямой текст

2025-02-06 16:53

ՄԻՊ․ Ատելության հրահրման հիմքով քրեական հետապնդման իրականացումն անձի նկատմամբ, իմ կողմից դիտարկվել է մտահոգիչ

«Ատելության հրահրման հիմքով քրեական հետապնդման իրականացումն անձի նկատմամբ, իմ կողմից դիտարկվել է մտահոգիչ։ Այսինքն, խոսքը կարող է լինել կամ ընկալվել որպես ատելության խոսք, բայց քրեաիրավական պատասխանատվություն նման խոսքի համար պետք է կիրառվի բացառիկ դեպքերում»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, կառավարության նիտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով 70-ամյա Ղարիբ Բաբայանի կողմից տեսանյութի հրապարակման համար նախաձեռնված քրեական վարույթին։