Փաշինյանի այօրվա ֆեյսբուքյան գրառումները ցույց են տալիս, որ իշխող խմբակը արդեն բացահայտ պատերազմ է հայտարարել Հայոց ազգի ինքնության դեմ, որի նպատակն է խարխլել և վարկաբեկել ամեն ինչ, ինչ այդ ինքնության շաղախն է կազմում. ազգային արժեքները և խորհրդանիշները, ինքնին «ազգային» բառն անգամ, Հայ Առաքելական Եկեղեցին, Հայոց պատմությունը, Սահմանադրության կապը Անկախության Հռչակագրի հետ, և, իհարկե, մեր հաղթանակները՝ լինի դա երկրորդ համաշխարհային պատերազմում գերմանական նացիզմի նկատմամբ, թե՝ առաջին արցախյան պատերազմում՝ ադրբեջանական նացիզմի նկատմամբ հաղթանակները։ Բոլոր այս ուղղություններով ընթացող գրոհներին պետք հետևողականորեն հակահարված տալ, նպատակ ունենալով իշխանությունից հեռացնել սեփական ժողովրդի նկատմամբ հարգանքի և պարկեշտության վերջին նշույլներըն անգամ կորցրած գերագույն գլխավոր մոլագարին։