ԵՀԽ-ն և ԵԵԽ-ն ԵԱՀԿ-ին ՀՀ-ի դեմ Բաքվի հարձակումը կասեցնելու կոչ են անում
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ.) ուղղած իրենց միացյալ նամակում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) և Եվրոպայի եկեղեցիների խորհուրդի (ԵԵԽ.) ընդհանուր քարտուղարներն իրենց խորհուրդների անդամ եկեղեցիների անունից կոչ են ՚ուղղում՝ միջամտելու ադրբեջանական բանակի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ կատարոված հարձակումը անմիջապես կասեցնելու, զինադադար հաստատելու և տարածաշրջանում արդար ու մնայուն խաղաղություն հաստատելու: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։