ԵՄ ՄԵՐ «ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ
Հայաստանի ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրենքի ընդունման միակ «օգտակար» կողմը հայաստանյան որոշ շրջանակների համար կլինի այդ գաղափարի նախընտրական շահարկումը։ Կա վտանգ, որ եվրոպական գաղափարի քաղաքական շահարկումը և օգտագործումը՝ Արևելքի հետ առճակատման առումով, ինչպես նաև ներքաղաքական նպատակներով, կհանգեցնի այդ գաղափարի վարկաբեկմանը։ Եվրոպական գրավչության և հեռանկարների նկատմամբ հասարակ քաղաքացիների ընկալումը աստիճանաբար «կփչանա», քանի որ սպասելիքները չեն համընկնի իրականության հետ, իսկ անդամակցությունը կմնա անհասանելի։ Արդյունքում սա կհանգեցնի հայկական հասարակության նոր հիասթափությանը։