Հանուն ոչնչի եք ապրում. զոհվածների հարազատները ֆլեշմոբ են սկսել Փաշինյանի ելույթից հետո
44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ֆլեշմոբ են սկսել։ Այն մեկնարկել է երեկ երեկոյան, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում խոսեց Արցախի կարգավիճակի համար Հայաստանի սահմանած նշաձողը իջեցնելու, պատերազմում պարտության և հազարավոր զոհերի մահվան մեջ իր մեղավորության մասին։