Մարուքյան․ Իրենք սա անում են, որ մի մարդ իրենց ֆրակցիայից դուրս չգա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեր նախընտրական շտաբը դեռ չի ձևավորվել, բայց այդ մասով դժվար թե նորություն ունենանք, որովհետև մեզ մոտ գործարկված համակարգ կա, որն էլ կգործի, ենթադրում եմ, որ Դավիթ Խաժակյանը կղեկավարի շտաբը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: