Կենտրոնի թաղապետի տեղակալն ու թաղապետարանի աշխատակիցը ձերբակալվել են
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանը և թաղապետարանի աշխատակից Արման Դավոյանը, որոնց մասնակցությամբ այսօր՝ մայիսի 11–ին, թաղապատերանում ծեծկռտուք էր եղել, ձերբակալվել են։ Այս մասին News.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Դատախազության հանրային կապերի բաժնից։