Ֆրենկ Փալոնը միացել է Լաչինի միջանցքի արգելափակման դեմ ամերիկահայերի ցույցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վաշինգտոնում Կապիտոլիումի շենքի առաջ ամերիկահայերը ցույց են անցկացրել՝ իրենց բողոքը հայտնելով Լաչինի միջանցքի արգելափակման դեմ: Բողոքի ակցիային է մասնակցել նաև ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Փալոնի գրառումը Twitter-ում: