EVOLUTION-ը Երևանում կբացի ուղիղ հեռարձակման ստուդիա
Evolution ընկերությունը՝ օնլայն խաղերի միջազգային ոլորտի առաջատար B2B մշակող և մատակարար, հայտարարել է Երևանում ուղիղ հեռարձակման ստուդիայի բացման մասին: Գերժամանակակից ստուդիան կդառնա ընկերության գլոբալ ցանցի մի մասը և կսպասարկի ամբողջ աշխարհի առցանց կազինո օպերատորներին՝ անգլալեզու կենդանի դիլերային սեղաններով: Իր ոլորտում առաջինը լինելով և ներսում արտադրելով A-Z ապրանքատեսակները՝ ներառյալ դիզայնը, ծրագրային ապահովումը և տեխնիկական մշակումները, Evolution-ը նպատակ ունի անընդմեջ ընդլայնել սահմանները՝ առցանց սպառողի փորձի տեսակետից: