Միրզոյան․ ՀՀ-ն չի ընդունում ուժի կիրառմամբ զիջումներ կորզելու ագրեսիվ քաղաքականությունը
Ադրբեջանի նախագահն առաջարկել է Լաչինի միջանցքում և Հայաստանի սահմանին անցակետեր տեղադրել, բայց Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցում` այն էլ ուժի գործադրման արդյունքում, Հայաստանի համար ընդունելի չէ։ Այս մասին այսօր Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։