Գագիկ ՄԱՆԱՍՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՈՒՆԵՆԱԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄՈԴԵԼ ԵՎ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՍԵՐՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երկիրն, ըստ էության, խորհրդարանում պահում է ձրիակերների մի ամբողջ բանակ՝ կազմված ավելի քան 130 պատգամավորներից, ինչպես նաև նրանց օգնականներից ու խորհրդականներից, որոնք ոչ մի բանով չեն զբաղվում: Այս մասին փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Մտավոր սեփականության պաշտպանության ասոցիացիայի ղեկավար Գագիկ Մանասյանը՝ հավելելով, որ հանրապետության համար սա շքեղություն է: