Քննարկվել է այլընտրանքային ճանապարհը
Երեք տարվա ընդհատումից հետո ձևավորված բարեկամական խումբն առաջին այցը կատարեց Ղազախստանի հանրապետություն, ինչը Ղազախական կողմը կարևորեց: Այսօր ԱԺ-ում նման տեսակետ հայտնեց Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ամփոփելով Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի՝ մայիսի 21-24-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան գործուղման արդյունքները։