Վահե Հակոբյան․ Մենք արդեն Արցախը կորցնելու ճանապարհին ենք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այն, ինչի մասին խոսում էինք 4 տարի, մոտեցել է իր գագաթնակետին և սահմանին, և մենք շուտով կկորցնենք Արցախը, այնուհետև կկորցնենք Հայաստանն ու մեր պետականությունը, մեր օրհներգն ու գերբը: Այս մասին ապրիլի 3-ին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանը: