Գազայի հատվածում հակամարտությունը պետք է ավարտվի 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակում գործածների ոչնչացմամբ և պատանդների ազատ արձակմամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Դա տեղի ունեցավ, քանի որ հոկտեմբերի 7-ին այդ բարբարոս կենդանիները այդ գործողությունն իրականացրին անմեղ մարդկանց դեմ, որոնք ոչ մի կապ չունեն դրա հետ։ Պետք է վերջ տալ դրան։ Ինչպե՞ս կավարտվի հակամարտությունը՝ դա կատարածների ոչնչացմամբ ու բոլոր պատանդների (նաև մահացածների) ազատ արձակմամբ»,-հայտարարել է Ռուբիոն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Պետքարտուղարի խոսքով՝ որպես զինված տարր, որը սպառնում է ոչ միայն Իսրայելի, այլև ամբողջ աշխարհի խաղաղությանն ու կայունությանը, պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն այլևս չի կարող շարունակել գոյություն ունենալ:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:
Sputnik Արմենիա